Նյու Յորքի դպրոցի նախկին տնօրեն Հարոլդ Դայմոնդը տարել Է Mega Millions վիճակախաղի ջեքփոթը՝ դառնալով 326 միլիոն դոլարի չափով շահումի հաղթողը, որն ամենախոշորն Է Նյու Յորքի խաղարկությունների ամբողջ պատմության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պատմել Է 80-ամյա ուսուցիչը, որը թոշակի Է անցել 1995 թվականին, շահած տոմսն ինքը 10 դոլարով ձեռք Է բերել պատահականորեն տեղի լցավորման կայանում:
Դպրոցի նախկին տնօրենը եւ նրա կինն ստացել են ավելի քան 130 միլիոն դոլարի վճարագիրը (ճիշտ այդքան գումար Է մնացել հարկերի պահումից եւ միանվագ վճարումից հետո) հենց այն լցակայանում, որտեղ ձեռք են բերել երջանիկ տոմսը, հաղորդել Է ABC News հեռուստաալիքը: Շահումի շնորհիվ ստացված փողը թոշակառուն ծրագրում Է ծախսել ընտանիքի վրա: Նա նաեւ մտադիր Է «ավանդ ներդնել տեղական միության զարգացման գործում»:
ՌԻԱ Նովոստին նշում Է, որ Mega Millions վիճակախաղի տոմսերն ԱՄՆ-ում վաճառվում են 1996 թվականից: Հենց այս վիճակախաղին Է պատկանում երկրի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը, որի գումարը 2012 թվականին կազմել Է 656 միլիոն դոլար: