
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը շատ ավելի արագ տեմպերով է բարձրանում, քան առաջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Nature հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն՝ 1990 թվականից ծովերի եւ օվկիանոսների մակարդակը 2,5 անգամ ավելի արագ է բարձրացել, քան անցյալ դարի առաջին 90 տարում:
Գիտնականներն այն կարծիքին են, որ այդ երեւույթի պատճառը Գրենլանդիայի եւ Արեւմտյան Անտարկտիդայի սառույցների հալումն Է, ինչը պայմանավորված է անտրոպոգեն գործոնով:
Կանխատեսումների համաձայն՝ ապագայում սառույցների հալումը եւ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կընթանան էլ ավելի արագ տեմպերով: