Առանց վարորդի մասնակցության տեղաշարժվող ավտոմեքենաներն ԱՄՆ-ի ընդհանուր օգտագործման ճանապարհներին կարող են հայտնվել արդեն երկու տարի հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դետրոյտում (Միչիգանի նահանգ) այս կարծիքն Է հայտնել Քրիս Ուրմսոնը, որը գլխավորում Է Միացյալ Նահանգների Google կորպորացիայի՝ նման փոխ ադրամիջոցների ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման ստորաբաժանումը:

 

«Խոսքը վերաբերում Է երկու, գուցե հինգ տարվան»,- հայտարարել Է Ուրմսոնը՝ ելույթ ունենալով այս շաբաթ բացված Հյուսիսամերիկայան միջազգային ամենամյա ավտոսալոնում: Նա նշել Է, որ համակարգիչներով կառավարվող ավտոմեքենաներն սկզբնական շրջանում, ամենայն հավանականությամբ, կշահագործվեն սոսկ թեստային ռեժիմով, եւ դրանցում, համենայն դեպս, կգտնվի վարորդ: Ուրմսոնի կարծիքով՝ ազատ ձեռքբերման համար դրանք մատչելի կլինեն փոքր-ինչ ավելի ուշ:

 

Google Inc.-ն ամերիկյան կորպորացիա Է, որն ժողովրդականության ցուցանիշով աշխարհում առաջին Google որոնողական համակարգի սեփականատերն Է: Բացի ինտերնետ-որոնիչից, Google-ն ունի YouTube տեսահոստինգը, Gmail փոստային ծառայությունը, Google+ սոցիալական ցանցը: Ընկերությունը նաեւ շարժական սարքերի համար Android գործառնական համակարգի մշակողն Է: NASDAQ սակարանում ընկերության կապիտալացումը կազմում Է 360,43 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: