Ռուսաստանի քաղաքական եւ հասարակական գործիչներն ստեղծում են «Հակամայդան» շարժումը, որպեսզի երկրում թույլ չտան «գունավոր հեղափոխություններ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է Դաշնության խորհրդի անդամ, «Մարտական եղբայրություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ Դմիտրի Սաբլինը:
Շարժման նախաձեռնող խմբում, բացի Սաբլինից, ընդգրկվել են «Գիշերային գայլեր» համառուսաստանյան մոտոակումբի նախագահ Ալեքսանդր Զալդոստանովը, գրող, «Մեծ հայրենիք» կուսակցության համանախագահներից մեկը՝ Նիկոլայ Ստարիկովը, Աֆղանստանի մարտական գործողությունների մասնակից, Աֆղանստանի վետերանների խորհրդի անդամ Վյաչեսլավ Շաբանովը, մարտ՝ առանց կանոնների մարզաձեւի աշխարհի չեմպիոն Յուլյա Բերեզիկովան եւ ուրիշներ:
«Մենք հասկանում ենք արդի մարտահրավերները: Տեսնում ենք, թե ինչ Է տեղի ունենում եղբայրական Ուկրաինայում»,-ասել Է Սաբլինը: «Այժմ մեր գլխավոր նպատակը Ռուսաստանում «մայդան» թույլ չտալն Է»,-ընդգծել Է սենատորը:
«Մենք հավաքվելու ենք ամենուրեք, որտեղ հավաքվում Է ընդդիմությունը»,-նշել Է նա՝ խոսելով նոր շարժման գործողությունների ծրագրի մասին: Սաբլինի խոսքով՝ «Հակամայդանը» կունենա շտաբ, գործադիր կոմիտե եւ անհատական անդամություն, բայց առայժմ այն իրավաբանորեն ձեւակերպված չԷ: Նա նաեւ չի բացառել, որ ժամանակի ընթացքում շարժումը կարող Է դառնալ միջազգային:
«Փողոցային բոլոր շարժումները, բոլոր գունավոր հեղափոխությունները արյունահեղության են հանգեցնում, դրանցից առաջին հերթին տուժում են երեխաները, կանայք եւ ծերերը: Մենք հավաքվել են, որպեսզի դա թույլ չտանք»,-ընդգծել Է Սաբլինը:
Շարժման հռչակագրում ասված Է. «Մենք միավորվում ենք, որպեսզի թույլ չտանք գունավոր հեղափոխություններ, քաոս ու անարխիա»: