ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նոր «Բեռլինյան պատի» ստեղծման մասին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է ամենամյա ասուլիսի ժամանակ:

 

«Դուք ասացիք, որ մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են նոր պատեր կառուցվում: Դա մենք հիմա չենք տեսնում: Չէ՞ որ Բեռլինյան պատից (փլուզումից) հետո մեզ չէին ասել արևելքում ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին: Ի՞նչ է դա, պատ չէ՞: Դա վիրտուալ պատ է, բայց սկսել է կազմվել,- ասել է Պուտինը:- Իսկ համակարգե՞րը մեր սահմանների մոտ: Ի՞նչ է դա, պատ չէ՞: Ոչ ոք կանգ չառավ: Դա մեր հարաբերությունների գլխավոր խնդիրն է»,- նշել է Պուտինը:

 

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի գործընկերները որոշել են պատեր կառուցել՝ չնայած Մոսկվայի՝ առանց բաժանարար գծերի աշխատելու ջանքերին: «Մեր գործընկերները որոշել են, որ իրենք հաղթել են, կայսրություն է, իսկ մնացյալը վասալներ են, և պետք է նրանց ճնշել»: