Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով Եվրոպայում պահպանվում է պատերազմի սպառնալիքը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ հղում անելով Hannoversche Allgemeine Zeitung թերթին տված ԱԳ նախարարի հարցազրույցը:

 

Նախարարը մտահոգություն է հայտնել, Ուկրաինայում նոր զինված հակամարտության սրման հնարավորության շուրջ:

 

Նա նշել է, որ իրավիճակը հնարավոր կլինի մեղմացնել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան իսկապես շահագրգռված լինեն տևական զինադադար հաստատելու համար:

 

«Երկու կողմն էլ պետք է հասկանա, որ հակամարտության ռազմական լուծումը չի կարող լինել»,- ասել է Շտայնմայերը:

 

Նա ավելացրել է, որ այդ պատճառով Գերմանիայի կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ «նոր լայնածավալ զինված հակամարտության կրկնությունը կանխելու համար»: