Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը.

 

«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհերի հարազատներին և մտերիմներին:

 

Նման գազանությունները չունեն արդարացում: Դրանք չունեն ո՛չ ազգություն, ո՛չ պետական պատկանելություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ կիսում են այս կորստի ցավը: Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

 

Հայկական և ռուսական համապատասխան մարմինները համատեղ հետաքննություն են անցկացնում: Այն կլինի օբյեկտիվ և համապարփակ: Ես դրանում չեմ կասկածում: Հայ-ռուսական բարեկամության բազմադարյան պատմության մեջ եղել են նաև դժվար էջեր, սակայն մենք միշտ համատեղ ուժերով հաղթահարել ենք ծագող դժվարությունները: Հավատում եմ, որ այսպես կլինի նաև այժմ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ: