Հայաստանից Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության երկրներ գինու և կոնյակի արտահանումը զգալի անկում է ապրել: Պատճառը ռուբու փոխարժեքի շուրջ ձևավորված անորոշությունները և պատվիրատուների բացասական սպասումներն են, ինչի արդյունքում' նույնիսկ նախատոնական շրջանում ալկոհոլային խմիչքների պատվերներ չեն ստացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ ստեղծված իրավիճակը կարող է ձգձգվել ևս կես տարի:
«Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական ռուբլու փոխաժեքը նվազել է, և մեր գործընկերները չեն կարողանում վճարումներ կատարել: Դրանով պայմանավորված' նոյեմբերին և դեկտեմբերին արտահանումները զգալի նվազեցին: Ովքեր ռուբլով էին պայմանագրեր կնքել, չերկրարացրեցին պայմանագրերը, իսկ ովքեր էլ դոլարով պայմանագրեր ունեին, գործընկերերը չէին համաձայնում պայմաններին»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով' ներկայումս ՌԴ-ում և ԵՏՄ անդամ այլ երկրներում հայկական գինու ու կոնյակի ակտիվ վաճառք չկա: «Դեկտեմպերին' նախատոնական օրերին, պետք է վաճառվեին ուղարկված ապրանքներ և իրացվեր այնտեղի մնացորդը, սակայն այդպես չեղավ: Իրենց մոտ սպասողական վիճակ է, ակնկալում են, որ այս տարվա կեսերին փոխարժեքի կայունացում կլինի»,- հաելեց նա:
Հայաստանի գինեգործների միության նախագահը կարծում է, որ առաջիկա 6 ամիսներին արտահանումը դեռ չի ակտիվանա: «Հիմնական պատվերները սովորաբար սկվում են մարտին, սակայն այս տարի անորոշությունները շատ են և հնարավոր է դրանք ձգձգվեն ևս մի քանի ամիս»,- ասաց նա:
Ավագ Հարությունյանի խոսքով'արտադրողների մոտ այս իրավիճակը կարող է խնդրահարույց դառնալ օգոստոսին, եթե մինչ այդ չվաճառվեն արտադրված խմիչքները, իսկ տարաները դատարկված չլինեն' նոր արտադրանքը պահեստավորելու համար: «Սակայն չեմ կարծում, որ մինչև աշուն ձգձգվի այս վիճակը»,- ասաց նա: Գինեգերծը հայտնեց, որ հայկական արտադրության կոնյակի 95, իսկ գինու 80 տոկոսն արտահանվում է Եվրասիական տնտեսական միության երկրներ, և Հայաստանի անդամակցությունը այդ միությանը բացասական հետևանքներ չի առաջացնի արտադրողների համար: «Խնդիրը անդամակցության մեջ չ է, այլ նրա, որ ռուբլին է արժեզրկված: Մենք մեր մաշկի վրա զգացինք ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- հավելեց նա:
Հայաստանում 2014 թ. հունվար-նոյեմբերին արտադրված կոնյակի ծավալը կազմել է 16 մլն 942,5 հազար լիտր' 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 6,6 տոկոսով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 5 մլն 82.4 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 13 տոկոսով: