Բելառուսի նախկին վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հունվարի 16-ին ընտրվել Է երկրի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Մյասնիկովիչն ընտրվել Է միաձայն, քվեարկությանը մասնակցած բոլոր 53 սենատորներն Էլ «կողմ» են արտահայտվել:

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 27-ին Մյասնիկովիչին ազատել Էր վարչապետի պաշտոնից՝ նշանակելով Հանրապետության խորհրդի անդամ: Հունվարի 16-ին առողջական վիճակի կապակցությամբ խոսնակի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դիմում Էր ներկայացրել Խորհրդի նախկին նախագահ Անատոլի Ռուբինովը:

 

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ ավելի վաղ Բելառուսի իշխանության կազմում կատարվել են նաեւ կադրային այլ վերադասավորումներ: Այսպես, հունվարի 15-ին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ) Անատոլի Կոբյակովին երկրի նոր վարչապետ նշանակելու համաձայնություն Է տվել: Դեկտեմբերի վերջին Լուկաշենկոն փոխել Է Ազգային բանկի ղեկավարին, իր վարչակազմի, մի շարք հանգուցային նախարարությունների ու առանձին տարածաշրջանների ղեկավարությանը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ «նոր նշանակումներում արտակարգ ոչինչ չկա»: