Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրում է ապրլի 24-ին Հայաստան այցելել: Այս մասին հայտնում է Hürriyet-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին:
Օլանդը 2012-ի նոյեմբերին ընդունել է 2013-ին Հայաստան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Օլանդը ցանկանում է Ցեղասպանության վերաբերյալ զորեղ «մեսիջ» փոխանցել Ֆրանսիայում բնակվող հայկական համայնքին՝ 2014-ի տեղական ընտրություններից առաջ:
Այդուհանդերձ, Ֆրանսիայի նախագահը Սենատ չի մտցնի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող 4-դ օրինագիծը՝ Սահմանդրությունում առկա «տեխնիկական դժվարությունների» պատճառով: