«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը ցավակցություն է հայտնել գյումրեցի Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ամո Շարոյանի ցավակցական ուղերձում ասված է.

 

«Մահացավ Ավեստիսյանների տան վերջին ծուխը.. փոքրիկ Սերյոժան: Աստված բոլորի հոգին լուսավորի: Ուժ և տոկունություն հարազատներին, գյումրեցիներին և մեզ բոլորիս: Սովորաբար ասում եմ, որ Աստծո գործերն անքննելի են... Բայց Աստված Ավետիսյանների դեպքում չպետք է այդ չափ անարդար լիներ»:

 

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյան ը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային ևսրտանոթային անբավարարությունը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպան ության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիսեւ հանձնել 102- րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

 

Հունվարի 19-ին մեկ շաբաթ տեւած կյանքի եւ մահվան պայքարից եւ մի շարք բարդ վիրահատություններից հետո մահացավ նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: