Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմը 2016 թվականի գարնանից համալրվելու է բացառապես պայմանագրային զինծառայողներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբում:

 

«Զորակոչով ծառայող վերջին զինվորականները Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանից կհեռանան 2016 թվականի գարնանը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

 

Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ընդգծել Է, որ այս որոշումն ընդունվել Էր դեռ անցյալ տարի եւ կապված չԷ Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ:

 

Նա հիշեցրել Է, որ 2014 թվականի դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի անձնակազմը համալրվում Է բացառապես պայմանագրային զինծառայողներով:

 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ արտասահմանյան ռուսական ռազմակայաններ ծառայելու ուղարկվող զինվորականների բարոյահոգեբանական որակները նախապես մանրազնին ստուգվելու են: