Ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել, ովքեր սուրբ ջուր են լցրել Լենինի՝ Մոսկվայի կենտրոնական Կարմիր հրապարակում գտնվող դամբարանի դռների վրա: Այս մասին հայտնել է NEWSru.com-ը:

 

Խոսքը վերաբերում է «Կապույտ հեծյալ» շարժման մասնակիցներ Օլեգ Բասովին և Եվգենի Ավիլովին, ովքեր իրականացրել են «Դևին վտարողները: Դամբարանի պղծում» «ներկայացումը»:

 

Քարոզարշավի ընթացքում, որը իրավապահ մարմինների միջամտությամբ պայմանավորված, տևել է մոտ 15 վայրկյան, ակտիվիստները բղավել են. «Վե՛ր կաց և գնա»:

 

Բասովը և Ավիլովը փորձել են «վերակենդանացնել» Լենինին հունվարի 19-ին, երբ ուղղափառները տոնել են Մկրտությունը: