ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հայաստանում Ֆրանիսիայի դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

 

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը»: