Այսօր՝ հունվարի 29-ին, ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյան ընտանիքի անդամների: Աղոթքի մեջ հիշվեցին նաև Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորները:

 


Արարողությունն անցկացրին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա Մուրադյանը:

 

Արարողության ավարտին Տ. Շահեն հավատացյալներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանի մխիթարության խոսքերը՝ ցավակցություն հայտնելով թե՛ Ավետիսյանների հարազատներին, թե՛ ամբողջ հայությանը: Նա կոչ արեց լինել միասնական, ինչպես Սարդարապատում էինք, ինչպես Արցախում էինք, քանի որ վայրենու դաժանության ձեռագիրը դարերի ընթացքում չի փոխվում:

 

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին