Ֆրանսիական Le Monde խոշորագույն թերթի Twitter-ակաունտը անցած գիշեր ենթարկվել Է հաքերների գրոհներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Չարագործները հայտարարել են, որ իրենք պատկանում են կառավարամետ Սիրիայի Էլեկտրոնային բանակին (SEA): Le Monde-ի ակաունտում նրանք զետեղել են «Ես Շառլին չեմ» կարգախոսը, ինչպես նաեւ բողոքներ միջազգային կոալիցիայի ուժերի կողմից Սիրիայի ռմբակոծումների դեմ: Twitter-ի Էջում նաեւ կարգախոսներ են եղել հաջակցություն Պաղեստինի եւ Աֆրիկայի ժողովուրդների, որոնք «մեռնում են սովից»:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Le Monde-ի ղեկավարությունն ստիպված Է եղել Twitter-ում ժամանակավորապես արգելափակել մուտքը իր Էջեր: Մասնագետներին ավելի քան մեկ ժամ Է պահանջվել դրանք նախկին տեսքով վերականգնելու համար: