Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը շարունակում է համագործակցել H&M-ի հետ:
Բեքհեմը ներկայացրել է բրենդի նոր գարնանային հավաքածուները՝ Modern Essentials և Bodywear:
Նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում ռեժիսոր Մարկ Ֆորսթրի գլխավորությամբ:
Հավաքածուն վաճառքի դուրս կբերվի 2015թ. մարտի 5-ից: