Եմենի հեռուստատեսությունը հայտարարել է, որ իշխանությոնները փակել են Ադեն քաղաքի օդային, ցամաքային և ծովային ճանապարհները մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ադեն օդանավակայանի տնօրենը որոշում է ընդունել փակել այն:
Մյուս կողմից «Արաբական թերակղզու «Ալ Քաիդա»» ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից Նասեր բն Ալի ալ Անսին կոչ է արել ահաբեկիչներին հարձակումներ իրականացնել արևմտյան պետությունների վրա առանձին-առանձին: Տեղեկությունը հրապարակվել է «Սայթ» իսլամիստական կայքում:
Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, շիա ապստամբները, ովքեր «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներն են, մայրաքաղաք Սանայում գրավել են նախագահական նսավայրը, նրանց հաջողվել է հսկողություն հաստատել շինության բոլոր մուտքերի վրա:
Եմենի իշխանությունները իրադարձությունները համարել են պետական հեղաշրջման փորձ:
Բախումների արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել: