Ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերությունը ցուցադրել է «Հաղպատ և Սանահին վանքեր. իրար չնմանվող եղբայրներ» ֆիլմը: Այսպրես է հեռուստաընկերությունը նկարագրում Հայաստան. «Դարեր շարունակ Հայաստանը եղել է քրիստոնեության բնօրրանը:
Շատ քրիստոնյաներ իրենց կյանքն են տվել արաբների, պարսիկների և թուրքերի դեմ մարտերում' հանուն իրենց հավատի: Իսկ երբ թշնամին նահանջում էր, կառուցվում էին ն որ եկեղեցիներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ' ասվում է ֆիլմում: Նշվում է, որ հայերն առաջին ժողովուրդն էին, ովքեր քրիստոնեությունը ճանաչեցին' որպես պետական կրոն:
Անդրադարձ է կատարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային մշակութային ժառանգության մաս ճանաչված 10-րդ դարի Սանահինի և 10-13-րդ դարերին կառուցված Հաղպատի վանական համալիրներին: Ներկայացվում են հայ ճարատարապետական մշակույթի առանձնահատկությունները և եկեղեցական կառույցների եզակի դերը հայ ժողովրդի պատմության մեջ:
Ֆիլմը նկարահանվել է Գերմանիայում 1995-2004-ին նկարահանված «Համաշխարհային մշակույթի գանձերը: Մարդյության ժառանգությունը» ֆիլմաշարի շրջանակներում:
Հաղպատի վանական համալիրը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին, հայտնի է եղել որպես ուսումնագիտական կենտրոն: Եղել է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոններից:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համանուն գյուղում է գտնվում Սանահինի միջնադարյան վանական համալիրը: Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մեջ: 1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս:
Սանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև 12-րդ կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև 12-րդ կեսը) 10-11-րդ դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան:
12-րդ վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։
Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին' մատուռը: