Ճապոնիան տարբեր ուղիներով բանակցում է՝ երկրի քաղաքացիներին ազատ արձակելու համար, որոնց պատանդ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդային:

 

«Մենք բանակցություններ ենք վարում տարբեր ուղիներով»,- ասել է նա:

 

Բանակցությունների բովանդակությունը չի բացահայտվում:

 

Ավելի վաղ, Ճապոնիան հրաժարվել է պատանդների համար «Իսլամական պետությանը» փրկագին վճարելուց:

 

«Իսլամական պետությունը» հրապարակել է նոր տեսանյութ, որում Ճապոնիայի երկու քաղաքացու սպանելու սպառնալիքներ են հնչել: