Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը վաղ թե ուշ դառնալու է Եվրամիության անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դավութօղլուն նշել է, որ չնայած գոյություն ունեցող արգելքներին և նախապաշարմունքներին' Թուրքիան հաստատակամ է դեպի Եվրոպա տանող ճանապարհով քայլելու հարցում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ առանց Թուրքիա Եվրոպան թերի կլինի: «Եթե Եվրոպայում կան մեր մշակույթը, սովորույթները, կրոնը, լեզուն ներկայացնող եղբայրներ' շուրջ 45 միլիոն մուսուլմաններ, ապա Թուրքիան անպայման լինելու է Եվրամիության մասը: Մի օր անպայման ԵՄ ենք մտնելու: Չենք աղաչելու, չենք խնդրելու, ոչ մի արտոնություն չենք սպասելու»,- հայտարարել է Դավութօղլուն: