WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ֆելիքս Շտուրմի միջև մենամարտը հնարավոր է տեղի ունենա այս տարվա հունիսին:

Այս մասին տեղեկացնում է Bild-ը: Մարզիկների միջև մարտը հնարավոր է կայանա ֆուտբոլային մարզադաշտերից մեկում:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Աբրահամը ռևանշ մենամարտ կանցկացնի Փոլ Սմիթի հետ: