Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան ներկայացրել Է լրացուցիչ իրականության ակնոց, որը կրում Է HoloLens անվանումը, այն վաճառքի կհանվի մինչեւ 2015 թվականի վերջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

HoloLens-ում ներսարքված Է հատուկ չիպ, որի միջոցով ակնոցը կարող Է հոլոգրաֆիկ պատկերներ դնել իրական օբյեկտների վրա, ասված Է կորպորացիայի հաղորդագրության մեջ: Ակնոցը նաեւ ճանաչում Է օգտատիրոջ ժեստերը, ձայնը եւ հայացքի ուղղությունը: Հոլոգրաֆիկ պատկերների հետ փոխգործակցությունը թույլ Է տալիս խաղալ տեսախաղեր, ստեղծել 3D-մոդելներ, անցկացնել տեսազրույցներ:

 

Այս գաջեթն ինքնավար Է, տեղեկատվության մշակման համար օգտագործվում Է սկզբունքորեն նոր պրոցեսոր՝ HPU (Holographic Processing Unit):

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ հոլոգրաֆիկ պատկերների ենթակալը ներսարքված կլինի Microsoft-ի գործառնական համակարգի նոր տարբերակում՝ Windows 10-ում, որը ներկայացրել Է կորպորացիան: Դա ընկերությանը թույլ կտա հավելվածների ստեղծման գործում ներգրավել այն մշակողներին, որոնք մասնագիտացած են վիրտուալ եւ լրացուցիչ իրականության բնագավառում: