Ադրբեջանի Հանրապետության ռազմական դատախազության բաժնի պետ դատախազ Ռահման Բայրամ օղլու Ահմեդովը գնդակահարվել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով axar.az լրատվական կայքը, 42-ամյա դատախազ Ահմեդովին որսի ժամանակ «անզգուշաբար» գնդակահարել է նրա ընկերը: Դատախազը ծանր վիճակում տեղափոխվել է Բաքվի կլինիկական բժշկական կենտրոն:

 

Նշվում է, որ Ռ. Ահմեդովը իր 5 ընկերների հետ որս անելու նպատակով գնացել է Գոբուստանի շրջանի Խիլմիլլի գյուղ: Որսի ժամանակ Գաբալայի շրջանի Վանդամ գյուղից իր ընկեր Իդրիս Խանբալայի արձակած գնդակը դիպել է նրան:

 

Փաստի առնչությամբ դատախազությունը հետաքննություն է սկսել: