Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարությունը խստացրել Է պահանջներն արտասահմանում տեղաբաշխված միավորումներում եւ զորամասերում ծառայության թեկնածուների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նրանց համար խստացվել Է կրթական ցենզը. այժմ արտասահամանում ծառայել կկարողանան այն հավակնորդները, որոնք ունեն լրիվ միջնակարգից ոչ ցածր կրթություն, առավելություն կստանան բարձրագույն եւ միջնակարգ հատուկ ուսումնական հաստատությունների դիպլոմներ ունեցողները»,- հունվարի 27-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինը:

 

Նրա խոսքով՝ նաեւ խստացվել են պահանջները զինծառայողների առողջական վիճակի հարցում, ավելի մեծ ուշադրություն Է դարձվում պրոֆեսիոնալ հոգեբանական ընտրության թեստերի արդյունքներին: «Այժմ արտասահմանում ծառայել չեն կարող ալիմենտների, վարկերի եւ հարկային վճարումների գծով պարտապանները: Անձական գործի ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ավելացվել են լրացուցիչ հարցումներ, որոնք ուղարկվելու են իրավապահ մարմիններ եւ Պետթմրավերահսկողության տարածաշրջանային ստորաբաժանումներ»,- հավելել Է Ռոշչուպկինը:

 

Կենտրոնական ռազմական օկրուգի այն միավորումները եւ զորամասերը, որոնք տեղակայված են արտասահմանում, համալրվում են միայն պայմանագրային զինծառայողներով: Թափուր պաշտոնների համար մրցույթը, Ռոշչուպկինի խոսքով՝ հասնում Է մեկ տեղի համար չորս մարդու:

 

Արտասահմանում տեղաբաշխված զորամասերում ծառայության թեկնածուների ընտրությունն առանձնակի հրատապություն Է ձեռք բերել Գյումրիի ողբերգությունից հետո: