Արդեն մեկ տարի Երևանում գործող «Կամիլյա» գեղեցկության սրահը հասցրել է արժանանալ շատերի վստահությանը: Այն այժմ ունի իր հաստատուն դիրքը հայաստանյան շուկայում: Բարձրակարգ որակավորում ունեցող մասնագետները մատուցում են որակյալ ծառայություններ՝ վարսահարդարում, կոսմետոլոգիա, մատնահարդարում՝ մանիկյուր, պեդիկյուր: Գեղեցկության սրահի կարևորագույն գրավականներից մեկն էլ աշխատակիցների ջերմ վերաբերմունքն է, ինչն էլ իր հերթին ապահովում է մտերմիկ մթնոլորտը գեղեցկության սրահում:
Լուրեր.com-ի զրուցակիցն է «Կամիլյա» գեղեցկության սրահի տնօրեն Նարա Հովսեփյանը:
- Ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը, և ո՞րն է եղել ստեղծման նպատակը:
- «Կամիլյա» գեղեցկության սրահը հիմնադրվել է մեկ տարի առաջ: Գեղեցկության սրահ բացելը եղել է իմ ամենամեծ երազանքներից մեկը և հասա իմ նպատակին: Մեր նպատակն է գեղեցկացնել ոչ միայն կանանց, այլ նաև ընտանիքի բոլոր անդամներին: Ունենք մանկական և տղամարդկանց համար նախատեսված սրահներ: Ցանկանում ենք գեղեցկացնել մարդկանց էլ ավելի, իսկ ինձ համար, երբ կինը ժպտում է, արդեն հրաշալի է:
- Ինչո՞վ է տարբերվում «Կամիլյան» մյուս գեղեցկության սրահներից:
- Ես միակը չեմ լինի, որ կառանձնացնեմ գեղեցկության սրահի անձնակազմը: Այստեղ եկող բոլոր հաճախորդները զարմացած են և անպայման շեշտում են, որ իրենք որևէ այլ տեղ նման անձնակազմի չեն հանդիպել: Կարծես փոքր ընտանքի լինի: Մենք նաև մեր հաճախորդների համար կազմակերպում ենք խաղարկություններ: Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ մեր երկրորդ խաղարկությունը: 2013 թվականին տեղի ունեցած խաղարկության ժամանակ, մեր հաճախորդներից մեկը հաղթեց յոթօրյա ուղևորություն երկու անձի համար դեպի Դուբայ:
2014 թվականի գլխավոր մրցանակը iPhone 6 էր, նաև խաղարկվեցին այլ կենցաղային իրեր: Ճիշտ է՝ բիզնեսը լավ բան է, բայց հիմնական նպատակը մարդկանց ուրախացնելն է: Մենք ունենք նաև մեր գեղեցկության սրահի պաշտոնական կայքէջը, որտեղ հաճախորդները կարողանում են օնլայն գրանցվել՝ գեղեցկության սրահում սպասարկվելու համար:
- Հմայիչ և նրբագեղ լինելն օգնո՞ւմ է առաջընթացի հարցում: Ի՞նչ դեր ունի հմայքը բիզնեսում:
- Գեղեցկությունը միշտ էլ դեր ունի ամեն տեղ, բիզնեսում ևս: Այն միանշանակ օգնում է:
- Մեր երկրում հե՞շտ է կայանալ որպես կին բիզնեսմեն։
- Ոչ մի տեղ հեշտ չէ կայանալ ինչ-որ հարցում, դժվարություններ կան ամեն տեղ, բայց պետք է հաղթահարել այդ դժվարությւոնները: Կինն արդեն նրբագեղություն է խորհրդանշում, ամեն տեղ ինքն ավելի թույլ էակ է, բայց ուժեղ պետք է լինես: Հաղթահարես դժվարությունները և հասնես քո նպատակին:
- Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ B2B (business to business) ձևաչափով անցկացվող եզակի բիզնես միջոցառում՝ «Armenian Business meeting»-ը, ի՞նչ տվեց հանդիպումը Ձեր ընկերությանը և որքանո՞վ էր այն արդյունավետ:
- Հանդիպումը մեզ նոր ընկերներ տվեց, հիանալի ընկերներ ենք ձեռք բերել, ովքեր արդեն հաճախում են մեզ մոտ: Կայացած հանդիպումն իր ազդեցությունն առաջիկայում ևս կունենա բիզնեսի կայացման հարցում: