Ոստիկանությունը հերքում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին խոսակցությունները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում»,- փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Գյումրիում խոսակցություններ էին տարածվել, որ ռուսական ռազմաբազայից կրկին զինծառայող է փախել, ինչը քաղաքում խուճապային տրամադրություններ է առաջացրել: