Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը խոստովանել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանում է հրեական լոբբին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով The Jerusalem Post թերթը, Հասանովը հայտարարել է իսրայելական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

 

«Մասնավորապես, հրեական լոբբին եւ իսրայելցի առաջնորդները ամերիկացի գործընկերների հետ լուրջ երկխոսություն են տանում Ադրբեջանին վերաբերող հարցերի շուրջ», -ասել է նա:

 

Հասանովը նշել է, որ, «չնայած արտաքին ճնշումներին», Ադրբեջանը Իսրայելին համարում է իր շատ կարեւոր դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը: «Իսրայելն ու Ադրբեջանը հուսալի գործընկերային հարաբերությունների մեջ են նաեւ ռազմական ոլորտում», -ասել է ադրբեջանցի պաշտոնյան: