«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում. տեղեկացնում է fichajes.net-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը 32 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ:

Մադրիդյան կողմը հույս ունի, որ ֆուտբոլիստը կդառնա Բենզեմայի համար մրցակից:

Եթե գործարքը կայանա, ապա Քեյնը կդառնա լոնդոնյան ակումբի երրորդ ֆուտբոլիստը, ով վերջին տարիներին տեղափոխվել է Մադրիդ՝ Լուկա Մոդրիչից և Գարեթ Բեյլից հետո: