ՆԱՏՕ-ն կշարունակի քաղաքական եւ գործնական օժանդակություն ցույց տալ Ուկրաինային: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում: Հենց այս թեման Է արծարծվել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավե լ Կլիմկինի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հանդիպմանը, որը կայացել Է Բելգիայի մայրաքաղաքում:
«Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավարի հետ կայացած բանակցություններում Ստոլտենբերգն ասել Է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի քաղաքական եւ գործնական ուժեղ օժանդակություն ցույց տալ Ուկրաինային»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Բացի այդ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայի հակամարտության կողմերին կոչ Է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ կատարել Մինսկի համաձայնությունները: