Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն համոզված Է, որ գլոբալ մասշտաբով ատոմային Էներգիայի օգտագործումը կընդլայնվի՝ չնայած 2011 թվականի գարնանը Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Սինգապուրում՝ զեկուցումով հանդես գալով ատոմի խաղաղ օգտագործման խնդիրների շուրջ:

 

«Ճապոնիայի ատոմակայանում տեղի ունեցած միջադեպից հետո, անշուշտ, աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են, որոշ երկրներ նույնիսկ դադարեցրել են աշխատանքը, սակայն, չեմ կասկածում, որ ատոմակայանների կառուցման ընդլայնման միտումը կպահպանվի»,- ասել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ ներկայում «ակցենտի տեղաշարժ Է դիտվում Ասիայի կողմը, որտեղ ատոմային Էներգիայի դերն աճում Է, մասնավորապես, Հնդկաստանում եւ Չինաստանում»: Այդ երկրներում, ճշտել Է Ամանոն, պահպանվում Է «Էլեկտրականության մեծ պահանջակը»:

 

«Ատոմի խաղաղ օգտագործումը,- ասել Է կազմակերպության ղեկավարը,- օգնում Է ապահովելու Էներգետիկական անվտանգությունը, բարելավում Է տնտեսության իրադրությունը, թեեւ, «Ֆուկուսիմայի» վթարից հետո ԱԷԿ-ների կառուցումն ու շահագործումն ավելի թանկ են դարձել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: