Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունը, որի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվել էր 12 մարդ, որոշել է դադար վերցնել աշխատանքում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ հղում անելով շաբաթաթերթի կայքում տեղադրված հաղորդագրությանը:

 

«Հարգելի՛ ընթերցողներ, Charlie Hebdo-ի ողջ թիմը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլորին և ձեզանից յուրաքանչյուրին հսկայական աջակցության և կարեկցանքի համար, որը մենք ստացել ենք վերջին շաբաթների ընթացքում: Մենք չենք մոռանում ձեզ և կվերադառնանք կրպակներ առաջիկա շաբաթներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումը կատարվել է հունվարի 7-ին: Երեք զինված տղամարդ սպանել է 12 մարդու, այդ թվում՝ գլխավոր խմբագրին: