Դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենատաքը եղել Է 2014 թվականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), նշելով, որ անցյալ տարի պահպանվել Է կլիմայի տաքանալու միտումը:

 

Ընդհանրացնելով եղանակի դիտարկման աշխարհի առաջատար կենտրոնների տվյալները՝ ՀՕԿ-ի Ժնեւի կենտրոնակայանը եկել Է այն եզրակացության, որ 2014 թվականին ցամաքում եւ ծովի մակերեւույթին գլոբալ ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0,57 աստիճանով բարձր Է եղել 1961-1990 թվականն ընկած ժամանակաշրջանում գրանցված միջին ցուցանիշից, որը կազմել Է 14 աստիճան: Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծում են մասնագետները, 2014 թվականի եւ մյուս ամենատաք տարիների արդյունքների տարբերությունը կազմում Է ընդամենը մի քանի հարյուրերորդական աստիճան: Օրինակ, 2005 թվականին ջերմաստիճանը 0,54 աստիճանով Է բարձր եղել միջին ցուցանիշից, իսկ 2010-ին՝ 0,55 աստիճանով:

 

«Տաքացման ընդհանուր միտումի պահպանումը ավելի կարեւոր գործոն Է, քան որեւԷ առանձին տարվա վարկանիշը»,-հայտարարել Է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Միշել Ժարոն: Տվյալների վերլուծությունը ցույց Է տալիս, որ 2014 թվականը «ամենատաքն Էր դիտարկումների պատմության ընթացքում, բայց, ընդսմին, մյուս երեք ամենատաք տարիների համեմատությամբ տարբերությունը խիստ աննշան Է», պարզաբանել Է նա:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՀՕԿ-ում գլոբալ տաքացման շարունակում Է սպասվում, քանի որ մթնոլորտում մեծանում Է ջերմոցային գազերի կուտակումը եւ աճում Է օվկիանոսների ջերմաստիճանը: «15 ամենատաք տարիներից 14-ը բաժին են ընկնում ընթացիկ հարյուրամյակին: Մենք սպասում ենք, որ գլոբալ տաքացումը կշարունակվի»,-հավելել Է Ժարոն: