Մեծ Բրիտանիան պատրաստ չԷ արմատական վերափոխումների, որոնք կարղ Է իր հետ բերել արքայազն Չառլզը՝ գահ բարձրանալու դեպքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դատելով The Times թերթում փետրվարի 2-ին հրապարակված Ուելսի արքայազնի նոր ոչ պաշտոնական կենսագրության դրվագից, նման երկյուղ Է հայտնել նրա մայրը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին,: Արքայազնի «Չառլզ. թագավորի սիրտը» կենսագրության հեղինակը The Times-ի թղթակցուհի Քեթրին Մայերն Է:
Նրա խոսքով՝ Չառլզը ավելի մեծ չափով, քան մայրը, հակված Է կառավարման ինքնակալական ոճին, սակայն Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներից ոմանք, «ինչպես եւ թագուհին ինքը», այն կարծիքին են, որ երկիրը պատրաստ չԷ «վերափոխումների շոկին»:
Մայերը, հղում անելով պալատին մոտ կանգնած իր աղբյուրներին, պնդում Է, որ արքայազնը «երբեք չի համաձայնի անվանական դեմք լինել»: «Խոսելով գահաժառանգի դերի մասին՝ արքայազնը հասկանալ Է տվել, որ ինքը մտադիր Է վերանայել միապետությունը: Պալատականներից ոմանք եւ նույնիսկ թագուհին ինքը, երկյուղում են, որ հպատակները պատրաստ չեն լինի նման վերափոխումներին»,-գրում Է մայրը:
«Ես հանձն եմ առնում միայն ամենաբարդ մարտահրավերները, քանզի ցանկանում եմ բարձրացնել նշաձողը եւ վերստին հույս տալ այնտեղ, որտեղ այն չկա, եւ առողջացնել այն, ինչը կորցրել Է դինամիկան»,-ասել Է Չառլզը Մայերի հետ զրույցներից մեկի ընթացքում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ուելսի արքայազնի քննադատները՝ «նրա հոր՝ արքայազն Ֆիլիպի գլխավորությամբ», կարծում են, որ նա «իրեն Էգոիստաբար Է պահում»՝ իր «խելահեղ գաղափարները» գերադասելով թագավորական պարտականություններից: