Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը կարծիք է հայտնել, որ թուրքերի վերաբերմունքը հայերի նկատմամբ դրական փոփոխությունների է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պոլսահայ մտավորականն ասել է թուրքական HaberTurk պարբերականի հետ զրույցում:
Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչպես է Մահչուփյանը, որպես հայ, վերաբերում նրան, որ Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարին նշվելու է ապրիլի 24-ին, խորհրդականն ասել է, որ եթե հայկական հարցի վերաբերյալ ճիշտ քայլեր արվեն ապրիլի 24-ին ընդառաջ, ապա նման կերպ տոնելու հետ կապված որևէ խնդիր չի լինի:
«Նախորդ տարվա ցավակցական ուղերձը, այս տարվա Հրանտ Դինքի տարելիցին արված կոչը... Թուրքիան կամաց-կամաց գնում է դեպի մի նոր ճանապարհ»,- ասել է Մահչուփյանը' ընդգծելով, որ անկախ Հայաստանի և Թուրքիայի միջպետական հարաբերությունների նկատմամբ թուրքե րի վերաբերմունքի փոփոխության մեջ դրական տեղաշարժ է տեղի ունենում: