Նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվել է 69.900 գործ: Սա 30 տոկոսով ցածր է 2013թ. արձանագրված արդյունքից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչեով դատարանի պաշտոնական կայքը, Հայաստանը ԵԽ 47 պետությունների ցանկում ՄԻԵԴ-ին դիմած հայցերով միջին հորիզոնականում է: Համաձայն վիճակագրության' յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվով, ըստ վիճակագրության, ներկայացվել է 0,51հայց:
Այս հարցում առաջատարներ են Ուկրաինան, Իտալիան, Ռուսաստանն ու Թուրքիան: ՄԻԵԴ-ում ընդհանուր հայցերի 60 տոկոսը ներկայացվել է հենց այս պետություններից:
Հայաստանի քաղաքացիներից ՄԻԵԴ ներկայացվել է 1040 հայց: Դրանք հիմնականում վերաբերել են խոսքի ազատությանն ու սեփականության իրավունքին: