Հրդեհից փրկվել է Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի կատալոգը: Այս մասին հայտնել է ինստիտուտի տնօրեն Յուրի Պիվովարովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հույս կա, որ օրեր առաջ տեղի ունեցած հսկայական հրդեհից հետո, այնուամենայնիվ, հնարավորություն կլինի վերականգնել ինստիտուտը:

 

Պիվովարովի կարծիքով' հնարավորություն կա վերականգնել ինչպես Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտը, այնպես էլ դրա արխիվները:

 

Հունվարի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած խոշոր հրդեհի արդյունքում, որը հնարավոր է եղել մարել 25 ժամ անց, մոտավոր հաշվարկներով, ոչնչացվել է գրադարանի ֆոնդի 15%-ը: