Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ գլխավոր ասամբլեան տեղի կունենա ապրիլի սկզբին Երևանում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԲԸՄ տարածած հաղորդագրությունը:
Գլխավոր ասամբլեայի 88-րդ նիստը անցած տարի հոկտեմբերից տեղափոխվել էր 2015 թ. ապրիլ, որպեսզի կազմակերպության անդամները հնարավորություն ունենան իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին, որի շրջանակում հատուկ արարողություն է ծրագրվում իրականացնել Ծիծեռնակաբերդում' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:
Այս երկու տարին մեկ իրականացվող հանդիպումը շատ է կարևորվում ՀԲԸՄ-ի կենտրոնական ղեկավարության կողմից, որի ընթացքում ներկայացվում են նախորդ երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:
Ի լրումն' վեհաժողովի ընթացքում ծրագրվում է իրականացնել մի քանի թեմաների քննարկումներ, որոնք հայ ժողովրդի մարդկային կապիտալի, միջազգային սատարման և համագործակցային ներուժի վերաբերյալ ԵՆ: Այս և բազմաթիվ այլ միջոցառումներ նախատեսվում Է անցկացնելլ մարտի 28-ին և ապրիլի 6-ին: