Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները փետրվարի 2-ին' ժամը 19.10-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1987թ. ծնված Լևոն Ա.-ին:

 

Պարզվել է, որ նույն օրը' ժամը 17.30-ին, նա Աբովյան փողոցում' թիվ 41 համարի երթուղային ավտոբուսում, 47-ամյա տղամարդու բաճկոնի գրպանից գողացել է 20.000 դրամ:

 

Կատարվում է հետաքննություն: