Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի երեք քաղաքացիների, որոնցից առգրավել են 57 հազար ԱՄՆ-ի կեղծ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

Հետաքննությունը պարզել Է, որ Շաբան Կ.-ն, Հասան Է.-ն եւ Բարիշ Ի.-ն կեղծ թղթադրամները Թուրքիայից Վրաստան են բերել իրացնելու նպատակով: «Հետաքննչական ծառայությունը վերոհիշյալ անձանց ձերբակալել Է 20 հազար ԱՄՆ-ի դոլար իրացնելու փաստով, իսկ նրանց խուզարկելու ժամանակ լրացուցիչ առգրավվել Է 37 հազար ԱՄՆ-ի դոլար»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ հետաքննությունը տարվում Է Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կողմից նախնական պայմանավորվածությամբ մեծ քանակությամբ կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստում կամ իրացում): Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում Է 7-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում: