Գործազրկության մակարադակը Թուրքիայում շարունակում է ավելանալ' երկրի համար ռեկորդային ցուցանիշներ գրանցելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, հրապարակված վերջին տվյալներով' 2014 թվականի հոկտեմբերին երկրում գործազուրկների թիվը կազմ ում է 10.6 տոկոս: Այսինքն, առանց աշխատանքի են մնացել երկրում 3 միլիոն 95 հազար քաղաքացիներ:

 

Թուրքիայի վիճակագրական ծառայության թվյալներով' աճել է երկրում աշխատանք փնտրողների թիվ: Եթե մեկ տարի առաջ այդպիսիք 435 հազարն էին, ապա այժմ նրանց թիվն ավելացել է հինգ անգամ' հասնելով 1 միլիոն 937 հազարի: