Հայաստանում առևտրի շրջանառության հիմնական մասը կազմող մանրածախ առևտրի ծավալը 2014 թվականին նվազել է 0.4 տոկոսով: Հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում կատարվել է 1 տրլն 466 մլրդ 90.6 մլն դրամի մարածախ առևտուր, որը կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 61 տոկոսը: Նախորդ տարի մանրածախ առևտրի օբյեկտները ևս կրճատվել են: Ընդ որում, կրճատվել է կրպակների և շուկաների քանակը, մինչդեռ ավելացել են խանութներն ու գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:

 

Մանրածախ առևտրի հիմնական մասը' 82.6 տոկոսը կատարվելէ Երևանում: Մայրաքաղաքին հետևում են Կոտայքի մարզը, որի մասնաբաժինը կազմել է 2.9 տոկոս, Շիրակի մարզը' 2.5 տոկոս, Արմավիրի մարզը' 2.2 տոկոս, Արարատի մարզը' 2 տոկոս: Հանրապետության մյուս մարզերը առևտրաշրջանառության ավելի փոքր ծավալներ ունեն: