Թուրքական լիրան սրընթացորեն էժանանում է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, լիրան սկսել է արագորեն կորցնել իր արժեքը այդ երկրի կենտրոնական բանկի կողմից նվազ վաղաժամկետ տոկոսադրույքների վերացումից հետո, որից հետո մեկ դոլարի նկատմամբ լիրայի արժեքը բարձրացել է 2,4: Ներկա դրությամբ Թուրքիայում մեկ դոլարն արժե 2,4483 լիրա:

 

Մասնագետները կանխատեսում են, որ Թուրքիայում դոլարն ավելի կթանկանա, եւ դոլարի նկատմամբ փոխարժեքը կհասնի 2,5 լիրայի:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է երկրի կենտորանական բանկի կողմից տոկոսադրույքների արժեզրկման միջոցով լիրայի կուրսի կարգավորումը: Նա հայտարարել է, որ նման իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ Թուրքիայի կենտրոնական բանկն անկախ կառույց է:

 

Թուրք բանկիրներն էլ հայտարարել են, որ շուկայի վրա բացասաբար են ազդել ոչ թե տոկոսադրույքների վերաբերյալ Էրդողանի ասածները, այլ կենտրոնական բանկի հասցեին հնչեցրած նրա մեղադրանքները:

 

2014 թվականի սկզբին մեկ դոլարն արժեր մոտ 1,78 լիրա: