Լուսանկարներ խմբագրող PicsArt հայկական ստարտափում 10 միլիոն դոլար է ներդրել «Sequoia Capital» վերչուրային ընկերությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին recode.net կայքին հայտնել է PicsArt-ի գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

 

 

Որպես գործարքի մաս' «Sequoia Capital» վենչուրային թիմի անդամ Օմար Համունին կդառնա PicsArt-ի կառավարման խորհրդի անդամ: Հովհաննես Ավոյանը հայտնել է, որ ընկերության փորձն իրենց համար շատ կարևոր է եղել, քանի որ Sequoia-ի վենչուրիստները ներդրում են կատարել Instagram-ում և հատկապես WhatsApp-ում:

 

 

Ավոյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ չնայած հավելվածը տալիս է խմբագրելու մեծ հնարավորություններ, բայց նա կցանկանար, որ PicsArt-ը ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համայնք դառնար:

 

 

PicsArt-ի միջոցով օգտատերերը կարող են նկարները խմբագրել տարբեր ֆիլտրերի միջոցով' մինչ այն կտարածեն ընկերների շրջանում:

 

 

Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված ստարտափն ամսական ունի ավելի քան 60 միլիոն ակտիվ օգտատերեր' սկսած 2011-ի վերջից, երբ այն գործարկվեց: Ավոյանի խոսքով' ներդրված միջոցները կծառայեն PicsArt-ի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը:

 

 

Հովհաննես Ավոյանը նաև Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահն է: