«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոն Ալենը կուղեւորվի Արեւելյան Ասիա՝ փնտրելու միջազգային միավորման նոր անդամների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հաղորդել է Xinhua-ն:
Ալենը հրաժարվել է նշել այն երկրները, որոնց հետ բանակցություններ են վարվելու ԻՊ-ի դեմ պայքարի դաշինքին անդամակցելու շուրջ, որն արդեն ներառում է 62 պետություն:, որն արդեն ներառում է 62 պետություն:
Նա հայտնել է, որ շուտով իրաքյան բանակը, որի ուսուցմամբ այժմ զբաղվում են միջազգային կոալիցիայի երկրների ներկայացուցիչները, ցամաքային գործողություն կծավալի խմբավորման դեմ: