Լոնդոնում բրիտանացի հազարավոր մուսուլմաններ են մասնակցել վարչապետի նստավայրի մոտ անցկացված հանրահավաքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մուսուլմանական ֆորում» շարժման (MAF) կազմակերպած հանրահավաքի նպատակը անհամաձայնություն հայտնելն էր ԶԼՄ-ներում Մուհամեդ մարգարեի դեմ հրապարակվող ծաղրանկարներին:
Ինչպես հայտարարում է MAF-ը, մուսուլմանների մարգարեի պատկերով ծաղրանկարների նոր հարապարակումները, որոնք սկզբնապես հայտնվել էին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսում, հիշեցում է այն մասին, որ խոսքի ազատությունը պարբերաբար օգտագործվում է նրանց վիրավորելու համար, ում մյուսները սրբություն են համարում:
Լոնդոնում ցույցի կազմակերպիչները նաեւ խորը ափսոսանք են հայտնել վերջերս Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, նշելով, որ այդ գործողությունները «իսլամական օրենքների խախտում» էին:
Հավաքվածները վարչապետի աշխատակազմին են փոխանցել հանրագիր, որն ստորագրել էին հարյուր հազարից ավելի բրիտանացի մուսուլմաններ: