Լոս Անջելեսում հայտարարվել են երաժշտության աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի՝ Grammy-ի (Grammy Awards) դափնեկիրները «Տարվա երգը», «Տարվա ձայնագրությունը» եւ «Տարվա լավագույն ալբոմն» անվանակարգերում: Պարգեւները հանձնվել են 57-րդ արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տարվա երգը» եւ «Տարվա ձայնագրությունը» կատեգորիաներում պարգեւն ստացել Է բրիտանացի Սեմ Սմիթը, նրան հաղթանակ Է բերել"Stay with Me" կոմպոզիցիան: Սմիթը նաեւ այս արարողության ժամանակ ճանաչվել Է «Լավագույն նոր կատարողը»: Այսպիսով նա արդեն դարձել Է անվանակարգերի այսպես կոչված այն «մեծ քառյակի» երեք պարգեւների դափնեկիրը, որոնք ամենահեղինակավորներն են համարվում մրցույթում: Դրանք են՝ «Տարվա ձայնագրությունը», «Տարվա ալբոմը», «Տարվա երգը» եւ «Լավագույն նոր կատարողը»: «Տարվա լավագույն ալբոմ» Է ճանաչվել ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Բեքի (Հենսենի) "Morning Phase" ձայնապնակը: Այս կատեգորիայում նրա մրցակիցն Է եղել նույնպես Սմիթը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երեկույթի մասնակիցների առջեւ տեսաուղերձով հանդես Է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Դրանում Միացյալ Նահանգների ղեկավարը կոչ Է արել մշակույթի գործիչներին՝ միանալ կանանց նկատմամբ բռնությունների դադարեցմանն ուղղված արշավին:
«Ձեզ հետ միասին մենք կարող ենք բարելավել մեր մշակույթը՝ վերջ դնելով կանանց նկատմամբ բռնությանը: Յուրաքանչյուր չորրորդ ամերիկուհին բռնության օբյեկտ Է դառնում իր տանը»,- նշել Է Օբաման, որի ելույթը հաջորդել Է Մադոննայի շոուին: