Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոմաս Շտրունցը մեկնաբանել է այն իրավիճակը, որում հայտնվել է Դորտմունդի «Բորուսիան»: Նշենք, որ Բունդեսլիգայում «Ֆրայբուրգի» նկատմամբ հաղթանակից հետո Կլոպի թիմը վերջին հորիզոնականից բարձրացել է 16-րդ տեղ:
«Այժմ Կլոպի տրամադրության տակ բոլորովին այլ թիմ է՝ համեմատած այն ժամանակների հետ, երբ Կլոպը նոր էր գլխավորում «Բորուսիան» և սկսել էր թիմ ստեղծել: Այժմ թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր գրեթե ամեն ինչի հասել են: Եվ դա, բնականաբար, փոխում է թիմի մթնոլորտը: Այժմ բոլորը ցանկանում են իրենց ձայնն ունենալ, այդ պատճառով էլ դրտմունդցիներին դժվար է համապատասխան մակարդակի խաղ ցուցադրելը»,- Շտրունցի խոսքը մեջբերում է Sport1-ը: