Առատ ձյունը փետրվարի 9-ին ծածկել Է ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգները: Այսպես, Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ) եւ դրա արվարձաններում, որոնք ամենից ավելի են տուժել տարերքից, մեկ օրում տեղացել Է շուրջ 60 սանտիմետր ձյուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հաշվի առնելով անցյալ շաբաթ Նոր Անգլիայում գրանցված առատ տեղումները՝ գերազանցվել Է ձյան ծածկույթի բարձրության ամսական ռեկորդը, որը պահպանվում Էր 1978 թվականի փետրվարից: Այն ժամանակ չորս շաբաթվա ընթացքում Բոստոնում տեղացել Էր 149,35 սանտիմետր ձյուն, փետրվարի 9-ին այս ցուցանիշը կազմել Է 156,5 սանտիմետր:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անբարենպաստ եղանակը հանգեցրել Է հարյուրավոր ավիաչվերթների չեղարկման, մարդատար տրանսպորտի երթեւեկության սահմանափակման եւ բնակելի տների տանիքների փլման, որոնք չեն դիմացել ձյան մեկուկեսմետրանոց շերտի ծանրությանը: Բոստոնում մետրոյի գնացքները, տրամվայները եւ արվարձանային Էլեկտրագնացքները ժամը 19:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 04:00-ից) դադարեցրել են աշխատանքը եւ, ինչպես սպասվում Է, անշարժ կմնան հաջորդ օրվա ընթացքում: Ավտոբուսային երթեւեկությունը շարունակվում Է սոսկ առանձին երթուղիներում, իսկ երթեւեկության ժամանակա յին միջակայքերն զգալիորեն մեծացվել են:

 

Քաղաքի տրանսպորտային վարչությունում հայտնել են, որ առնվազն մեկ օր կպահանջվի ճանապարհների մաքրման եւ քաղաքի ենթակառուցվածքին բքի պատճառած վնասի գնահատման համար: