Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները կարող են որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի աղմկահարույց սպանության գործով դատավարությունում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Ռուսաստանի Դաշնության գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին հայտարարել է, որ այդ մասին խոսակցություն դեռևս չի եղել, սակայն նման հնարավորությունը լրիվ իրատեսական է:

 

Նրա խոսքով'ռազմական դատախազությունը պատրաստ է միանալ գործընթացին: